Տոտենհեմը փայլեց` ջախջախելով Քրիսթալ Փելասին🎥

Տոտենհեմը փայլեց` ջախջախելով Քրիսթալ Փելասին🎥

05/01/2023 - 02:17

Անգլիական Պրեմիեր լիգայի 19-րդ տուրում «Տոտենհեմը» հյուրընկալվելիս մրցեց «Քրիսթալ Փելասի» դեմ։

Գոլազուրկ առաջին կեսից հետո «խցանները» պարզապես քարը քարի վրա չթողեցին մրցակցին` չորս անպատասխան գնդակ ուղարկելով Վիսենտե Գուայիտայի պաշտպանած դարպասը։

Անտոնիո Կոնտեի թիմից դուբլի հեղինակ դարձավ Հարի Քեյնը, մեկական անգամ էլ աչքի ընկան Մեթ Դոհերթին ու Հին Մին Սոնը։

Այս հաղթանակից հետո «Տոտենհեմը» վաստակեց 33 միավոր և զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը։

«Քրիսթալ Փելասը», 22 միավորով, 12-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

։

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023