Տղան աղջկա հետ ժամադրության ընթացքում դիտել է ֆուտբոլ և մնացել աննկատ (լուսանկար)

Տղան աղջկա հետ ժամադրության ընթացքում դիտել է ֆուտբոլ և մնացել աննկատ (լուսանկար)

12/11/2019 - 11:17

Բրիտանացի երկրպագուին անհավատալի միտք է հաջողվել իրագործել։ Նա աղջկա հետ հանդիպման ընթացքում դիտել է ֆուտբոլ և մնացել է աննկատ։

Ըստ Daily Star-ի՝ տղամարդը հանդիպման է գնացել հնարամիտ մտքով։ Խաղի ուղիղ հեռարձակումը ներբեռնել է հեռախոսի մեջ՝ հեռախոսը դնելով գլխարկի ներսում՝ պառկած վիճակում։ Եվ որպեսզի աղջիկը ոչինչ չնկատի և չկասկածի, համարձակ տղան սեղանին է դնում ևս մեկ հեռախոս՝ թողնելով այն աղջկա տեսադաշտում։

Հանդիպումը, որը դիտել է տղան, եղել է շոտլանդական Պրեմիեր լիգայի «Լիվինգսոն» – «Ռեյնջերս» խաղը, որն ավարտվել է Սթիվեն Ջերարդի սաների հաղթանակով՝ 0։2։

«Ռեյնջերսը» 31 միավորով «Սելթիկի» կիսում է 1-2-րդ հորիզոնականը։

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023