Տիագո Ալկանտարան մեկնաբանել է Բարսելոնա վերադառնու մասին լուրերը

Տիագո Ալկանտարան մեկնաբանել է Բարսելոնա վերադառնու մասին լուրերը

24/11/2021 - 14:53

«Լիվերպուլի» կիսապաշտան Տիագո Ալկանտարան խոսել է «Բարսելոնա» հավանական վերադարձի վերադարձի մասին.

«Ես ֆուտբոլ խաղացող մարդ եմ և ինձ չեն հետաքրքրում խոսակցությունները։ Ես կենտրոնացած եմ իմ և «Լիվերպուլի» միջև գործող պայմանագրի պարտավորությունները կատարելու վրա։

Ես պարզապես ցանկանում եմ մասնակից դառնալ Պրեմիեր լիգայում տեղի ունեցող ցանկացած արկածախնդրության և նվաճել բոլոր հնարավոր տիտղոսները։

Ես առավելագույն չափով նվիրված եմ այս ակումբին և 100% ճիշտ ընտրություն եմ կատարել»,- իսպանացի ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Liverpool Echo-ն։

Հավելենք, որ վերջերս բավական հաճախակիացել են այն լուրերը, թե Տիագոն ցանկանում է վերադառնալ «Բարսելոնա»։

Հիշեցնենք, որ բրազիլական արմատներով իսպանացի կիսապաշտպանը «բլաուգրանասի» սան է, որի կազմում անցկացրել է 100 հանդիպում` դառնալով 11 գոլի և 20 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023