Տանջվեցին, բայց հաղթեցին․ Խորվաթիա 3։1 Սլովակիա?

Տանջվեցին, բայց հաղթեցին․ Խորվաթիա 3։1 Սլովակիա?

17/11/2019 - 02:08

Աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիայի հավաքականը Եվրո-2020-ի որակավորման փուլի 9-րդ տուրի շրջանակներում Ռիեկայում ընդունել էր Սլովակիայի հավաքականին։

Զլատկո Դալիչի սաներն առաջին խաղակեսից հետո պարտվում էին 0։1 հաշվով՝ վտանգելով իրենց ելքը Եվրո, սակայն երկրորդ խաղակեսում տանտերերին հաջողվեց 3 գնդակ ուղարկել սլովակների դարպասը։

Հյուրերի կազմից հաշիվը բացել էր Ռոբերտ Բոժենիկը, իսկ խորվաթների կազմում աչքի ընկան Նիկոլա Վլաշիչը, Բրունո Պետկովիչը, ինչպես նաև Իվան Պերիշիչը։

Այսպիսով, Խորվաթիայի հավաքականը այս հաղթանակի շնորհիվ նույնպես ամրագրեց Եվրոպայի առաջնության ուղեգիրը։

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023