Վրաստանը խոշոր անակնկալ մատուցեց` հաղթելով Շվեդիային🎥

Վրաստանը խոշոր անակնկալ մատուցեց` հաղթելով Շվեդիային🎥

11/11/2021 - 23:36

Աշխարհի 2022 թ. առաջնության որակավորման փուլի 9-րդ տուրում Վրաստանի հավաքականը B խմբի շրջանակում Բաթումիում մրցեց Շվեդիայի ընտրանու դեմ։

Առաջ ընկնելով` նշենք, որ բավական անսպասելի արդյունք գրանցվեց, քանի որ Վրաստանի հավաքականը 2:0 հաշվով մրցակցին։

Տանտերերի կազմից դուբլի հեղինակ դարձավ Խվիչա Կվարացխելիան, ով իր գոլերը խփեց համապատասխանաբար 61-րդ ու 78-րդ րոպեներին։

Այս հաղթանակից հետո Վրաստանի հավաքականը վաստակեց 7 միավոր և B խմբում զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը։

Շվեդիան էլ, չնայած կրած պարտությանը, վաստակած 15 միավորով, շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը։

Այս խմբում կկայանա ևս մեկ հանդիպում.

Հունաստան – Իսպանիա

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023