Վլահովիչի գոլի հետքերով. Չեմպիոնների լիգայի պատմության 10 ամենաարագ գոլերը 🎥

Վլահովիչի գոլի հետքերով. Չեմպիոնների լիգայի պատմության 10 ամենաարագ գոլերը 🎥

23/02/2022 - 17:10

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին հանդիպման շրջանակում «Յուվենտուսը» հյուրընկալվելիս մրցեց «Վիլյառեալի» դեմ. գրանցվեց 1:1 հաշիվը։

Հանդիպման հաշիվը բացվեց բավական արագ. արդեն 32-րդ վայրկյանին թուրինյան ակումբին առաջ մղեց Դուշան Վլահովիչը։

Ինչպես պարզվեց հետագայում, սերբ հարձակվողը խփել է Չեմպիոնների լիգայի պատմության 2-րդ ամենաարագ գոլը մրցաշարի դեբյուտանտների շրջանակում։ Այդ մասին հայտնում է MisterChip-ը։

Այդ ցուցանիշով նա զիջել է միայն «Սևիլիայի» նախին վինգեր Եվգենի Կոնոպլյանկային, ով 2015 թ. ՉԼ խմբային փուլի 1-ին տուրում «Բորուսիա Մյունխենգլադբախի» դեմ խաղում փոխարինման դուրս գալուց ընդամենը 19 վայրկյան անց դարձավ գոլի հեղինակ։

Այդուհանդերձ, Վլահովիչի գոլը նույնիսկ չի հայտնվել Չեմպիոնների լիգայի պատմության ամեմաարագ գոլերի տասնյակում։

Այժմ կներկայացնենք մրցաշարի պատմության 10 ամենաարագ գոլերը.

10. Դեյան Ստանկովիչ («Ինտեր») – 25.54 վայրկյան

9. Մարեկ Կինցլ («Ռապիդ Վիեննա») – 25.20 վայրկյան

8. Ալեշանդրո Պատո («Միլան») – 24.97 վայրկյան

7. Դավիդ Ալաբա («Բավարիա») – 24.18 վայրկյան

6. Դիեգո Ռինկոն («Դինամո Կիև») – 24 վայրկյան

5. Կլարենս Զեդորֆ («Միլան») – 21.06 վայրկյան

4. Ալեսանդրո Դել Պիրեո («Յուվենտուս») – 20.12 վայրկյան

3. Ժիլբերտո Սիլվա («Արսենալ») – 20.07 վայրկյան

2. Ժոնաս («Վալենսիա») – 10.96 վայրկյան

1. Ռոյ Մակայ («Բավարիա») – 10.12 վայրկյան

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023