Վինիսիուսը նշել է, թե ինչու է Բարսելոնայի փոխարեն ընտրել Ռեալը

Վինիսիուսը նշել է, թե ինչու է Բարսելոնայի փոխարեն ընտրել Ռեալը

24/11/2021 - 11:43

Բրազիլացի վինգեր Վինիսիուս Ժունիորը նշել է, թե ինչու է տեղափոխվել «Ռեալ Մադրիդ», այլ ոչ թե «Բարսելոնա»։

«Երկու ակումբներն էլ հետաքրքրված էին ինձնով, սակայն որոշեցի տեղափոխվել «Ռեալ»` հաշվի առնելով առաջարկված ծրագիրն ու այն ամենը, ինչ արեց ակումբի ղեկավարությունն ինձ համար։

Ես կարծում էի, որ «Ռեալի» ծրագիրն ավելի լավն է և այս ակումբն ինձ համար մշտապես եղել է ամենագրավիչը։

Ես միշտ սիրել եմ «Ռեալը», սիրել եմ Կրիշտիանու Ռոնալդուին և մյուս բոլոր խաղացողներին։ Ճիշտ ընտրություն եմ կատարել և ցանկանում եմ երկար մնալ այստեղ»,- 21-ամյա ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Mundo Deportivo-ն։

Հիշեցնենք, որ Վինիսիուսը 2018 թ. ամռանը 45 մլն եվրոյի դիմաց բրազիլական «Ֆլամենգոյից» տեղափոխվեց «Ռեալ Մադրիդ» և մինչ օրս «արքայական» ակուկբի կազմում անցկացրել է 135 հանդիպում` դառնալով 24 գոլի և 30 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023