Վիկտոր Վալդեսը գլխավորել է իսպանական ակումբներից մեկը

Վիկտոր Վալդեսը գլխավորել է իսպանական ակումբներից մեկը

29/05/2020 - 11:30

Ինչպես տեղեկացնում է «Հորտայի» պաշտոնական կայքը, ակումբի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել «Բարսելոնայի» նախկին դարպասապահ Վիկտոր Վալդեսը։ «Հորտան» ներկայացնում է Իսպանիայի չորրորդ դիվիզիոնը։

«Հուսով ենք՝ դուք հաջողություններ կգրանցեք գլխավոր մարզչի պաշտոնում»,- նշվում է ակումբի պաշտոնական հայտարարության մեջ։

Նշենք, որ «Հորտան» ավարտված մրցաշրջանում զբաղեցրել է 10-րդ հորիզոնականը։

2019 թվականին Վալդեսը գլխավորել էր «Բարսելոնայի» երիտասարդական թիմերից մեկը, սակայն այդ պաշտոնում նշանակվելուց ընդամենը երեք ամիս անց հեռացրեց աշխատանքից։

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023