Վենեսուելան խոշոր անակնկալ  մատուցեց` միավորներ խլելով Բրազիլիայից 🎥

Վենեսուելան խոշոր անակնկալ մատուցեց` միավորներ խլելով Բրազիլիայից 🎥

13/10/2023 - 16:04

ԱԱ-2026-ի Հարավային Ամերիկայի գոտու որակավորման փուլի 3-րդ տուրում Բրազիլիայի հավաքականը սեփական հարկի տակ մրցեց Վենեսուելայի դեմ։

Առաջ ընկնելով` նշենք, որ բավական անակնկալ արդյունք գրանցվեց, քանի որ «պենտակամպիոնները» չկարողացան կոտրել մրցակցի դիմադրությունը. հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով։

«Պենտակամպիոնների» կազմից աչքի ընկավ Գաբրիելը, իսկ հյուրերի պատասխան գնդակը խփեց Էդուարդ Բելոն, ով 86-րդ րոպեին շրջադարձավ հարվածով դարձավ ֆանտաստիկ գոլի հեղինակ` փրկելով իր թիմին պարտությունից։

Որակավորման այս գոտում կայացել է ևս չորս հանդիպում.

Չիլի 2:0 Պերու

Բոլիվիա 1:2 Էկվադոր

Արգենտինա 1:0 Պարագվայ

Կոլումբիա 2:2 Ուրուգվայ

3-րդ տուրից հետո ԱԱ-2026-ի որակավորման փուլի Հարավային Ամերիկայի գոտու մրցաշարային աղյուսակն ունի հետևյալ տեսքը.

  1. Արգենտինա – 9 միավոր
  2. Բրազիլիա – 7
  3. Կոլումբիա – 5
  4. Ուրուգվայ – 4
  5. Չիլի – 4
  6. Վենեսուելա – 4
  7. Էկվադոր – 3
  8. Պարագվայ – 1
  9. Պերու – 1
  10. Բոլիվիա – 0

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023