Վացկե․ «ՄՅՈՒ-ն մեզ հետ չի կապվել Սանչոյի հարցով»

Վացկե․ «ՄՅՈՒ-ն մեզ հետ չի կապվել Սանչոյի հարցով»

06/08/2020 - 11:18

«Բորուսիա Դորտմունդի» գլխավոր մարզիչ Հանս-Յոաքիմ Վացկեն հայտարարել է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» ներկայացուցիչները դեռևս որևէ առաջարկ չեն կատարել Ջեյդոն Սանչոյի գնման հարցում․

«Դեռևս որևէ կոնտակտ չի եղել «Բորուսիայի» և «Մանչեսթեր Յունայթեդի» միջև Ջեյդոն Սանչոյի հարցով։ Ենթադրում եմ, որ Ջեյդոնը հաջորդ երկուշաբթի կներկայանա ակումբի հավաքին և մեզ հետ կլինի հաջորդ մրցաշրջանում։

Ընդհանրապես, Սանչոյի հետ կապված որևէ առաջարկ չենք ստացել, սակայն ավելի վաղ մենք հայտնել էինք նրա նվազագույն հրաժարագինը, որի դիմաց պատրաստ ենք բաց թողնել խաղացողին։ Չեմ կարծում, որ նրա հետ կապված որևէ խնդիր կառաջանա, քանի որ նա հաճելի և հիանալի տղա է»,-ֆունցկիոների խոսքերը մեջբերում է  Süddeutsche Zeitung-ը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի ԶԼՄ-ներում տեղեկատվություն էր տարածվել, որ երկու ակումբները բանակցում են Ջեյդոն Սանչոյի տրանսֆերի շուրջ։ Հաղորդվում է, որ մանկունյական ակումբը խաղացողի հետ արդեն համաձայնեցրել է անձնական պայմանագրի կետերը, իսկ այժմ բանակցում է դորտմունդյան ակումբի հետ, որպեսզի քննարկեն տրանսֆերի ֆինանսական մասը, սակայն դեռևս համաձայնության չեն հասել, քանի որ «ՄՅՈՒ»-ն ցանկանում է 120 մլն եվրոն վճարել մաս-մաս, իսկ «իշամեղուները» համաձայն չեն այդ տարբերակի հետ։

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023