Վարանը հերթական գոլը նվիրեց Սիթիին🎥

Վարանը հերթական գոլը նվիրեց Սիթիին🎥

08/08/2020 - 00:37

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան հանդիպման շրջանակում «Մանչեսթեր Սիթին» «Էթիհադ» մարզադաշտում մրցում է «Ռեալի» դեմ։

Հանդիպման 68-րդ րոպեին «Ռեալի» կենտրոնական պաշտպան Ռաֆայել Վարանը հերթական կոպտագույն սխալը թույլ տվեց, ինչի արդյունքում Գաբրիել Ժեզուսը հաշիվը դարձրեց 2։1՝ առաջ մղելով իր թիմին։ Ֆրանսիացի պաշտպանը հետ փոխանցում կատարեց դեպի դարպասապահ Տիբո Կուրտուան, սակայն փոխանցուը շատ թույլ էր, և գնդակը հայտնվեց բրազիլացի հարձակվողի մոտ, ով չվիրպեց նպաստավոր դիրքից։

Այժմ ընդհանուր դիմակայության հաշիվը դարձավ 4։2

Այս խաղի 9-րդ րոպեին ֆրանսիացի պաշտպանն արդեն կոպիտ սխալ թուկլ էր տվել՝ սեփական տուգանային հրապարակում գնդակը նվիրելով նույն Ժեզուսին, ում փոխանցումից հետո էլ հաշիվը բացել էր Ռահիմ Սթերլինգը։

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023