Վասիլի Ուտկին․ «Լիվերպուլին պետք է ճանաչել չեմպիոն․ չէ՞ որ երբ Յուվենտուսը որակազրկվեց, Ինտերին բոլորը չեմպիոն ճանաչեցին»

Վասիլի Ուտկին․ «Լիվերպուլին պետք է ճանաչել չեմպիոն․ չէ՞ որ երբ Յուվենտուսը որակազրկվեց, Ինտերին բոլորը չեմպիոն ճանաչեցին»

19/03/2020 - 17:08

Ռուս հայտնի ֆուտբոլային մեկնաբան Վասիլի Ուտկինը խոսել է այն մասին, թե ինչու «Լիվերպուլը» պետք է ճանաչվի չեմպիոն․

«Վերջին օրերին ինձ միայն մեկ հարց է անհանգստացնում․ ինչու՞ «Լիվերպուլը» չպետք է ճանաչվի ԱՊԼ-ի չեմպիոն, եթե ընթացիկ մրցաշրջանը մնա անավարտ։ Տրամաբանական է, որ ոչ միայն «Լիվերպուլն» է այս կարգավիճակում, այլև բազմաթիվ այլ ակումբներ, որոնք գլխավորում են իրենց առաջնության մրցաշարային աղյուսակը։

Ազգային առաջնությունները դադարեցվել են միաժամանակ, և ներկա պահին ոչ ոք չգիտի՝ հնարավորություն կլինի՞ կիսատ մնացած տուրերը հետագայում խաղալ, թե՞ ոչ։ Ինձ զարմացնում է այն մարդկանց տեսակետը, ովքեր մտածում են, թե ազգային առաջնությունների արդյունքները պեքտ է զրոյացվեն և որևէ թիմ չհռչակվի չեմպիոն։ Ինչու՞ պետք է «Լիվերպուլը» չճանաչվի չեմպիոն, եթե տարիներ առաջ «Ինտերին» ողջ ֆուտբոլային հասարակությունը ճանաչեց չեմպիոն, երբ «Յուվենտուսը» կոռուպցիոն սկանդալի պատճառով որակազրկվեց։ Այս պարագայում պետք է հիշեցնել մեկ բան․ Անգլիայում արդեն քննարկել են այն մասին, որ եթե տեղի դատարանը և ֆեդերացիան որոշեն «Մանչեսթեր Սիթիին» ֆինասնական խախտումների համար զրկել մի շարք նվաճած չեմպիոնություններից, ապա դրանցից որոշները բաժին են հասնելու «Լիվերպուլին»»,- գրել է ռուս հայտնի մեկնաբանը Telegram-ի իր ալիքում։

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023