Վան դե Բեկը տեղափոխվում է անգլիական գրանդ․ նա բուժզննում է անցել ակումբի համար

Վան դե Բեկը տեղափոխվում է անգլիական գրանդ․ նա բուժզննում է անցել ակումբի համար

01/09/2020 - 10:54

«Այաքսի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Դոնի վան դե Բեկը տեղափոխվում է «Մանչեսթեր Յունայթեդ»։

Ինչպես տեղեկացնում է The Gurdian-ի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, Ամստերդամը ներկայացնող ակումբը օրեր առաջ արդեն ընդունել է «Յունայթեդի» առաջարկը, որը ներառում է 40 մլն եվրո, ինչպես նաև տարբեր հավելավճարներ՝ բոնուսների տեսքով։

Գործարքը արագ ավարտին է հասցվել մանկունյական ակումբի նախկին ավագ Էդվին վան դեր Սարի շնորհիվ, ով ներկայումս «Այաքսի» գլխավոր տնօրենն է։

23-ամյա կիսապաշտպանը նոր ակումբի հետ կնքելու է 5 տարվա պայմանագիր։

Երեկ՝ օգոստոսի 31-ին, հայտնի դարձավ, որ հոլանդացի ֆուտբոլիստը Նիդեռլանդներում բուժզննում է անցնում իր նոր ակումբի համար։

Ինչպես տեղեկացնում է Sky Sports-ը, գործարքը մոտակա ժամերին պաշտոնապես ավարտին կհասցվի։ Կողմերն այժմ պատրաստում են դրա համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը։ 23-ամյա ֆուտբոլիստը Անգլիա կմեկնի հավաքականների հանդիպումներից հետո, որի շրջանակում պետք է մասնակցի Նիդեռլանդների հավաքականի երկու հանդիպման։ «Նարնջագույնները» Ազգերի լիգայի շրջանակում սեպտեմբերի 4-ին կընդունեն Լեհաստանի, իսկ սեպտեմբերի 7-ին՝ Իտալիայի հավաքականներին։ Խաղերը կայանալու են հենց «Ամստերդամ Արենա» մարզադաշտում։

Աղբյուրի փոխանցմամբ՝ եթե մինչև Իտալիայի հավաքականի դեմ խաղը Վան դե Բեկը գրանցվի որպես «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ, ապա ահոլանդացի կիսապաշտպանը ստիպված չի լինի Մեծ Բրիտանիայում անցնել 14-օրյա ինքնամեկուսացումը, որը սահմանված է օտարերկրացիների՝ երկիր մուտք գործելուց հետո։ Այդ ժամանակ կսկսի գործել այն օրենքը, որը տարածվում է ԱՊԼ-ի ֆուտբոլիստների վրա։ Այսինքն՝ երկրի կառավարությունը նրանց համար բացառություն է անում։

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023