Վանը հաղթեց Ուրարտուին🎥

Վանը հաղթեց Ուրարտուին🎥

06/03/2021 - 18:01

VBet Հայաստանի Պրեմիեր լիգայի 17-րդ տուրի շրջանակում «Վանը» Չարենցավանի «Քաղաքային» մարզադաշտում ընդունեց «Ուրարտուին»։

Հանդիպման գրեթե ողջ ընթացքն անցավ տանտերերի առավելությամբ, ինչն էլ ընդգծվեց վերջնական հաշվի տեսքով։

Առաջին խաղակեսի 25-րդ և 28-րդ րոպեներին Վահագն Այվազյանի և Ալեքսանդր Տանյաևի գոլերի շնորհիվ «Վանն» ընդմիջման գնաց՝ ունենալով զգալի առավելություն «Ուրարտուի» նկատմամբ։

Երկրորդ խաղակեսը սկսեց հետախուզական պայքարով և միայն 77-րդ րոպեին Սալոմոն Նիրիսարիկեի ինքնագոլի շնորհիվ «Վանն» արդեն խաղթում էր 3 գնդակի առավելությամբ։

Հանդիպման հիմնական ժամանակի ավարտից 9 րոպե առաջ «հյուրերին», այնուամենայնիվ, հաջողվեց խփել հեղինակության գնդակը՝ դարձնելով հաշիվը 3։1, իսկ գոլն իր անվան դիմաց գրանցեց Իսա Ալիյուն։

Խաղում այլևս գոլեր չեղան, իսկ «Վանը» հաղթեց 3։1 հաշվով։

Այս հաղթանակից հետո «Վանը» 15 խաղերից հետո վաստակեց նույնքան միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականը։ Ուրարտուն անց է լացրել 12 հանդիպում և վաստակած 18 միավորներով՝ 6-րդ հորիզոնականում է։

Հ․Գ․ Միացեք մեր Telegram-ի ալիքին -> https://t.me/Interfootball_am

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023