Copa del Rey. Սևիլիան շարժվում է առաջ 🎥

Copa del Rey. Սևիլիան շարժվում է առաջ 🎥

03/02/2021 - 01:55

Մեկնարկեց Իսպանիայի գավաթի 1/4 եզրափակչի փուլը, որի առաջին դիմակայության շրջանակում «Սևիլիան» արտագնա խաղում ուժերը չափեց Սեգունդան ներկայացնող «Ալմերիայի» դեմ։

Ինչպես և ենթադրվում էր, անդալուսական ակումբը հենց խաղասկզբին տիրեց նախաձեռնությանը։

Խուլիեն Լոպետեգիի սաները ղեկավարում էին գնդակի տեղաշարժը, վտանգավոր գրոհում, սակայն կողմերն ընդմիջման գնացին 0։0 հաշվի պայմաններում։

Ունենալով տարածքային և խաղային լուրջ առավելություն՝ «Սևիլիայի» տղաները միայն 67-րդ րոպեին կարողացան բացել խաղի հաշիվը։

Սուսոյի երկար փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ հյուրերի արգենտինացի վինգեր Լուկաս Օկամպուսը։

Հանդիպման մնացած ժամանակահատվածում էլ «Սևիլիան» կարող էր մեծացնել իր առավելությունը, սակայն այդպես էլ հաշվի մեջ փոփոխություն չեղավ։

Այս հաղթանակից հետո Լոպետեգիի սաները նվաճեցին Իսպանիայի գավաթի կիսաեզրափակչի ուղեգիր և այնտեղ կսպասեն իրենց հաջորդ մրցակցին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023