Սևիլիան անհավանական կերպով դուրս եկավ ԵԼ եզրափակիչ🎥

Սևիլիան անհավանական կերպով դուրս եկավ ԵԼ եզրափակիչ🎥

17/08/2020 - 01:06

Օգոստոսի 16-ին Քյոլնում կայացավ Եվրոպա լիգայի 2019/20 խաղարկության առաջին կիսաեզրափակիչ հանդիպումը, որի շրջանակում միմյանց դեմ մրցեցին «Սևիլիան» և «Մանչեսթեր Յունայթեդը»։

Մանկունյական ակումբը բավականին արագ բացեց խաղի հաշիվը։ 9-րդ րոպեին նշանակվեց 11 մետրանոց հարված, որն անվրեպ իրացեց Բրունո Ֆերնանդեշը։

Անդալուսական ակումբը 26-րդ րոպեին հավասարեցեց հաշիվը․ Սերխիո Ռեգուլոնի փոխանցումը եզրափակեց Սուսոն։

Հանդիպման մնացած ժամանակահտվածում «կարմիր սատանաները» կարող էր մի քանի անգամ գրավել «Սևիլիայի» դարպասը, սակայն դարպասապահ Բոնոն բազմաթիվ անգամ իր թիմին փրկեց վերահաս գոլից։

Ֆուտոբոլում հերթական անգամ աշխատեց «դու չես խփում, քեզ են խփում» օրենքը։ Խուլիեն Լոպետեգիի սաները 78-րդ րոպեին խփեցին հաղթանակ գնդակը, որի հեղինակը դարձավ Լյուկ դե Յոնգը՝ եզրափակելով Խեսուս Նավասի փոխանցումը։

Այսպիսով, «Սևիլիան» դուրս եկավ Եվրոպա լիգայի եզրափակիչ, որի շրջանակում օգոստոսի 21-ին կմրից «Ինտեր» – «Շախտյոր» զույգի հաղթողի դեմ։

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023