Սևիլիայի մարզիչ. «Որքան վատ է Բարսան վարվում իր լեգենդների հետ»

Սևիլիայի մարզիչ. «Որքան վատ է Բարսան վարվում իր լեգենդների հետ»

24/05/2024 - 17:29

Կիկե Սանչես Ֆլորեսը («Սևիլիա») խոսել է «Բարսելոնայի» գլխավոր մարզչի պաշտոնից Խավիի հեռացման մասին.

«Ես չէ, որ պետք է խոսեմ այդ մասին, բայց որքան վատ է «Բարսան» վարվում իր լեգենդների հետ։ Պարզապես սարսափելի է։ Նախ Մեսսին, հետո Կումանը, իսկ այժմ էլ Խավին։ Որքան վատ են նրանք վարվում…

Ցանկանում եմ, որ յուրաքանչյուր ակումբ իր լեգենդների հանդեպ ֆանտաստիկ լավ վարվի։ Դա հիանալի կլինի։ Ակումբի լեգենդեը մարզիչների և երկրպագուների համար ժառանգություն է։ Նրանք շատ բան են կապում»,- «Սևիլիայի» գլխավոր մարզչի խոսքը մեջբերում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Հիշեցնենք` ժամեր առաջ հայտնի դարձավ, որ «Բարսելոնան» գլխավոր մարզչի պաշտոնից հեռացրել է Խավիին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023