Սպերցյանի տրանսֆերային արժեքը գերազանցել  է 1 մլն եվրոն

Սպերցյանի տրանսֆերային արժեքը գերազանցել է 1 մլն եվրոն

27/09/2021 - 15:38

Հեղինակավոր Transfermarkt կայքը վերջերս թարմացրել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայում հանդես եկող ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները։

Տրանաֆերային արժեքի աճ է գրանցել նաև «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը, ով այժմ գնահատվում է 1 մլն եվրո։

21-ամյա ֆուտբոլիստի արժեքը նախորդ թարմացման համեմատ ավելացել է 200 հազար եվրոյով։

Հայ ֆուտբոլիստների շրջանակում Սպերցյանը վեցերորդ ամենաթանկարժեքն է և զիջում է միայն Հենրիխ Մխիթարյանին («Ռոնա», 15 մլն եվրո), Սարգիս Ադամյանին («Հոֆֆենհայմ», 3.5 մլն եվրո), Խորեն Բայրամյանին («Ռոստով», 2.5 մլն եվրո) ու Տիգրան Բարսեղյանին («Աստանա», 2.5 մլն եվրո)։

Հավելենք, որ Սպերցյանն ընթացիկ մրցաշրջանում «Կրասնոդարի» կազմում անցկացրել է 9 հանդիպում` դառնալով 2 գոլի և նույնքան գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023