Սպարտակը հրապարակել է Մեսսիի հետ «նամակագրության» screenshot-ը

Սպարտակը հրապարակել է Մեսսիի հետ «նամակագրության» screenshot-ը

02/01/2021 - 16:56

Ռուսական Պրեմիեր լիգան ներկայացնող Մոսկվայի «Սպարտակը» Twitter-ի իր պաշտոնական օգտահաշվում հրապարակել է «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Լեո Մեսսիի հետ ունեցած «նամակագրության» screenshot-ը։

Հրապարակումից երևում է, որ կողմերի միջև խոսակցությունը շատ կարճ է տևել, իսկ մոսկովյան ակումբն այն վերնագրել է մեկ բառով՝ «ցավ»։

«Սպարտակի» ներկայացուցիչները արգենտինացի ֆուտբոլիստին պարզապես գրել են «Hi, Leo!» (խմբ․՝ «Ողջույն, Լեո»), ինչին նա պարզապես պատասխանել է «NO» («Ո՛չ»)։

Բանն այն է, որ սույն թվականի հունիսի 30-ին Լեո Մեսսիի ու «Բարսելոնայի» միջև գործող պայմանագիրն ավարտվում է, և, ըստ ՖԻՖԱ-ի կանանոդրության՝ ֆուտբոլիստը գործող պայմանագրի ավարտից 6 ամիս առաջ, այսինքն, հունվարի 1-ից սկսած, կարող է ցանկացած ակումբի հետ բանակցություններ վարել և պայմանագիր համաձայնեցնել՝ տեղափոխվելով այդ ակումբ։ Ըստ երևույթին՝ «Սպարտակի» ներկայացուցիչները փորձել են առիթից օգտվել և բանակցել խաղացողի հետ։

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023