Սուարեսի դուբլը կամային հաղթանակ պարգևեց Ինտեր Մայամիին 🎥

Սուարեսի դուբլը կամային հաղթանակ պարգևեց Ինտեր Մայամիին 🎥

17/03/2024 - 11:02

ՄԼՍ-ի կանոնավոր առաջնության 5-րդ խաղում «Ինտեր Մայամին» մրցակցի հարկի տակ մրցեց «ԴիՍի Յունայթեդի» դեմ։

Անհաջող ընթացք ստացած խաղում հյուրերը կարողացան 3:1 հաշվով կամային հաղթանակ տանել։

Խերարդո Մարտինոյի թիմից դուբլի հեղինակ դարձավ «Բարսելոնայի» և «Լիվերպուլի» նախկին հարձակվող Լուիս Սուարեսը, ով խփած 4 գոլով գլխավորեց կանոնավոր առաջնության լավագույն ռմբարկուների ցուցակը։

«Ինտեր Մայամիի» կազմից մեկ գոլ էլ խփեց Լեոնարդո Կամպանան, իսկ խաղի հաշիվը բացել էր տանտերերի հարձակվող Ջարեդ Սթրաուդը։

Նշենք, որ ԱՄՆ Ֆլորիդա նահանգը ներկայացնող ակումբի կազմից հանդիպումը վնասվածքի պատճառով բաց թողեց Լեո Մեսսին։

Այս հաղթանակից հետո «Ինտեր Մայամին» վաստակեց 10 միավոր և գլխավորում է Արևելյան գոտու մրցաշարային աղյուսակը։

«ԴիՍի Յունայթեդը», 5 միավորով, նույն գոտում 8-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023