Սուարեսը ճախրում է. «Էլ պիստոլերոյի» դուբլը խոշոր հաշվով հաղթանակ պարգևեց Գրեմիոյին🎥

Սուարեսը ճախրում է. «Էլ պիստոլերոյի» դուբլը խոշոր հաշվով հաղթանակ պարգևեց Գրեմիոյին🎥

05/02/2023 - 12:47

Լիգա Գաուշուի (խմբ.` Բրազիլիայի Ռուի Գրանդի դու Սուլ նահանգի առաջնությունը) 5-րդ տուրում «Գրեմիոն» սեփական հարկի տակ 3:0 հաշվով հաղթեց «Այմորեին»։

Հանդիպման հերոս դարձավ ուրուգվայցի աշխարհահռչակ հարձակվող Լուիս Սուարեսն, ով իր անվան դիմաց դուբլ գրանցեց։

Տանտերերի կազմից մեկ անգամ էլ աչքի ընկավ Բրունո Ուվինին։

Նշենք, որ «Էլ պիստոլերոն» «Գրեմիոյի» շարքերը համալրելուց հետո մասնակցել է 5 պաշտոնական հանդիպման և դարձել արդեն 7 գոլի հեղինակ։

«Հրացանակիներն» այս հաղթանակից հետո վաստակեցին 15 միավոր և գլխավորում են Լիգա Գաուշուի մրցաշարային աղյուսակը։

«Այմորեն», 1 միավորով, վերջինն է` 12-րդը։

Նշենք, որ, ըստ Լիգա Գաուշուի կանոնադրության, առաջնության ավարտին լավագույն 4 ակումբները դուրս են գալիս փլեյ-օֆֆ փուլ, որի շրջանակում էլ պարզում են Ռիու Գրանդի դու Սուլ նահանգի չեմպիոնին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023