«Սկուադրա աձուրան» ֆանտաստիկ էր! Իտալիայի հավաքականը ջախջախեց Թուրքիային🎥

«Սկուադրա աձուրան» ֆանտաստիկ էր! Իտալիայի հավաքականը ջախջախեց Թուրքիային🎥

12/06/2021 - 00:46

Վերջապես մեկնարկեց Եվրո-2020-ը։ Իտալիայի հավաքականը Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում մրցաշարի բացման խաղում մրցեց Թուրքիայի ընտրանում դեմ։

Հանդիպման մեկնարկում երկու հավաքականների մոտ էլ լարվածություն էր նկատվում և գոլային պահեր չկային, սակայն առաջին կեսի միջնամասից սկսած, ինչպես և սպասվում էր, Իտալիայի հավաքականն սկսեց տիրել նախաձեռնությանը։

Նախքան ընդմիջման գնալը Ռոբերտո Մանչինիի սաները հսկայական առավելություն ստացան. գնդակին տիրում էին ժամանակի 64%-ը, կատարեցին 14 հարցած, որոնցից 3-ը` դիպուկ, իրացրին 3 անկյունային հարված, անցկացրին 38 վտանգավոր գրոհ, սակայն նախքան ընդմիջման գնալը ոչ մի կերպ չհաջողվեց բացել հանդիպման հաշիվը։

Երկրորդ խաղակեսի մեկնարկում էլ պատկերը նույնն էր. իտալացիները գրոհում էին, իսկ Թուրքիայի հավաքականը պաշտպանվում էր, սակայն ակնհայտ էր, որ գոլը հասունանում է։

53-րդ րոպեին Դոմենիկո Բերարդին ներխուժեց մրցակցի տուգանային հրապարակ և փոխանցում կատարեց, ինչից հետո Մերիհ Դեմիրալը պատահմամբ գրավեց սեփական դարպասը, և այդպես գրանցվեց Եվրո-2020-ի առաջին գոլը։

Խփած գոլից հետո էլ «սկուադրա աձուրան» շարունակում էր ճնշում գործադրել և 66-րդ րոպեին կրկնապատկեց հաշվի տարբերությունը, իսկ գոլի հեղինակ դարձավ Չիրո Իմոբիլեն։

79-րդ րոպեին «Օլիմիպիկո» մարզադաշտի լուսատախտակին վառվեց արդեն 3:0 հաշիվը. իտալացիներն օգտեցին Թուրքիայի հավաքականի դարպասապահ Ուգուրջան Չակիրի կոպիտ սխալից և հարվածային դիրք դուրս բերեցին Լորենցո Ինսինյեին, ով էլ ձախ ոտքի պտտեցրած հարվածով դրեց այս հանդիպման վերջակետը` 3:0։

Այսպիսով, Իտալիայի հավաքականը Եվրոյի բացման խաղում 3:0 հաշվով գերվստահ հաղթանակ տարավ Թուրքիայի հավաքականի դեմ խաղում։

A խմբի մյուս խաղում հունիսի 12-ին, Երևանի ժամանակով 17:00-ից սկսած, միմյանց դեմ կմրցեն Ուելսն ու Շվեյցարիան։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023