Սիթին պատրաստ է չեմպիոնական միջանցք կազմել Լիվերպուլի համար

Սիթին պատրաստ է չեմպիոնական միջանցք կազմել Լիվերպուլի համար

13/06/2020 - 13:14

«Մանչեսթեր Սիթին» պատրաստ է չեմպիոնական միջանցք կազմել «Լիվերպուլի» համար, եթե մերսիսայդյան ակումբը տիտղոսը նվաճի նախքան կողմերի միջև կայանալիք հանդիպումը։

«Լիվերպուլը» առաջնության վերսկսումից հետո առաջիկա երկու տուրերում մրցելու է «Էվերտոնի» և «Քրիստալ Փելասի» դեմ, որոնց հաղթելու դեպքում անկախ մյուս հանդիպումների արդյունքներից՝ կհռչակվի չեմպիոն։ «Լիվերպուլը» չեմպիոնական տիտղոսը, հնարավոր է, նվաճի նաև «Էվերտոնին» հաղթելու դեպքում, եթե «Սիթին» պարտվի «Արսենալին»։ Անկախ ամեն ինչից՝ «Լիվերպուլը» ունի հիանալի հնարավորություն նախքան «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղը նվաճել չեմպիոնությունը։ «Սիթի» – «Լիվերպուլ» խաղը նախատեսված է հուլիսի 2-ին։

Ինչպես տեղեկացնում է Mirror-ը, Պեպ Գավարդիոլան և նրա ակումբը պատրաստ են պատվել մրցակցին՝ կազմելով չեմպիոնական միջանցք։ Տոնակատարությունը պետք է համաձայնեցվի երկու ակումբների միջև, որի բանակցությունները շուտով կմեկնարկեն։

Հիշեցնենք, որ Պրեմիեր լիգայի վերսկսումը նախատեսված է հունիսի 17-ին։ Այդ օրը տեղի կունենան 28-րդ տուրից հետաձգված երկու հանդիպումներ՝ «Աստոն Վիլլա» – «Շեֆիլդ Յունայթեդ», «Մանչեսթեր Սիթի» – «Արսենալ»։ Մրցաշարային աղյուսակը 82 միավորով գլխավորում է «Լիվերպուլը»՝ մոտակա հետապնդող «Ման Սիթիի» գերազանցելով ոչ ավել, ոչ պակաս 25 միավորով։

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023