Սիթին ու Էվերտոնն օգտվեցին Յունայթեդի ու Լեսթերի գրանցած ոչ-ոքիից🎥

Սիթին ու Էվերտոնն օգտվեցին Յունայթեդի ու Լեսթերի գրանցած ոչ-ոքիից🎥

27/12/2020 - 02:01

Անգլիական Պրեմիեր լիգայի շրջանակում կայանում է 15-րդ տուրը։

Չեմպիոնության հավակնորդներից «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ մրցեց «Նյուքասլի» դեմ և հանգիստ պայքարում հաղթեց 2։0 հաշվով։

«Քաղաքաբնակները» խաղակեսերից յուրաքանչյուրում խփեցին մեկական գոլ, որոնք համապատասխանաբար խփեցին Իլկայ Գյունդողանն ու Ֆերրան Տոռեսը։

Պեպ Գվարդիոլայի թիմը վերջին 6 խաղերում բաց է թողել ընդամենը 1 գոլ, ինչը նրանց դարձրեց Պրեմիեր լիգայի շրջանակում մինչ այժմ ամենաքիչ գոլ բաց թողած ակումբը։ Անցկացրած 14 խաղերից հետո «Սիթին» բաց է թողել 12 գնդակ։

Այս հաղթանակից հետո մանկունյական ակումբը վաստակեց 26 միավոր և բարձրացավ 5-րդ հորիզոնական՝ ընդհուպ մոտենալով 4-րդ հորիզոնականում հանգրվանած «Մանչեսթեր Յունայթեդին», որի ակտիվում կա 27 միավոր։ «Նյուքասլն» էլ 18 միավորով 12-րդն է։

Այս հանդիպմանը զուգահեռաբար ընթացավ նաև «Շեֆիլդ Յունյաթեդ» – «Էվերտոն» հանդիպումը։

Հանդիպումն անցավ հիմնականում հավասար պայքարում՝ փոխնիփոխ վտանգավոր պահերով, սակայն վճռորոշ դարձավ 80-րդ րոպեին «իրիսների» խփած միակ գոլը, որը գրանցվեց Գիլֆի Սիգուրդսոնի անվան դիմաց։

Խաղավերջում առաջնության բացահայտ հետնապահները փորձեցին փրկել խաղը, ստեղծեցին մի շարք իրական գոլային պահեր, սակայն այդպես էլ չխուսափեցին պարտությունից։

Այս հաղթանակը Կառլո Անչելոտիի սաներին վաստակած 29 միավորով բարձրացրեց 2-րդ հորիզոնական։ «Շեֆիլդն» էլ ունի ընդամենը 2 միավոր և եզրափակում է մրցաշարային աղյուսակը։

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023