Սիթին մտադիր է հետաքրքիր պայմանագիր   առաջարկել Մեսսիին

Սիթին մտադիր է հետաքրքիր պայմանագիր առաջարկել Մեսսիին

26/08/2020 - 22:36

«Մանչեսթեր Սիթին» «Բարսելոնայի» ավագ Լեո Մեսսիին ձեռք բերելու ֆավորիտներից մեկն է։ Հայտնի է, որ օրեր առաջ արգենտինացի ֆուտբոլիստը կապվել է «քաղաքաբնակների» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլային և հայտնել, որ դեմ չէ տեղափոխվել մանկունյական ակումբ և հետաքրքրվել՝ արդյո՞ք հնարավոր է դա, թե՞ ոչ։

Այդ փաստից էլ փորձում են օգտվել «Սիթիի» ղեկավարները և մտադիր են նրան պայմանագիր առաջարկել։ Ինչպես տեղեկացնում է ESPN-ը, «քաղաքաբնակները» «Լուին» ցանկանում են առաջարկել երեք տարվա պայմանագիր, իսկ պայմանագրում կներառվի մի կետ, որը հնարավորություն կտա պայմանագրի ավարտից հետո տեղափոխվել ամերիկյան ՄԼՍ-ը ներկայացնող «Նյու-Յորք Սիթի», որը նույնպես պատկանում է «Մանչեսթեր Սիթիի» տերերին։

Եթե Լեո Մեսսին կարիերան ավարտի ՄԼՍ-ում, ապա, հավանական է, որ նա կդառնա City Football Group-ի դեսպանը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ անգլիական ակումբը Մեսսիին ցանկանում է «ստանալ» անվճար, բայց եթե դա հնարավոր չլինի, ապա «Սիթիի» ներկայացուցիչները պատրաստ են խաղացողի տրանսֆերի դիմաց վճարել 100-150 մլն եվրո։

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023