Սիթին հիասքանչ էր. «քաղաքաբնակները» ջախջախեցին Բրյուգեին🎥

Սիթին հիասքանչ էր. «քաղաքաբնակները» ջախջախեցին Բրյուգեին🎥

19/10/2021 - 22:38

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» A խմբի շրջանակում հյուրընկալվելիս մրցեց «Բրյուգեի» դեմ։

Պեպ Գվարդիոլայի սաները հիանալի տեսք ունեին և որևէ հնարավորություն չտվեցին մրցակցին` հաղթելով 5:1 հաշվով։

«Քաղաքաբնակների» կազմից դուբլի հեղինակ դարձավ Ռիյադ Մարեզը, մեկական անգամ էլ աչքի ընկան Ժոաու Կանսելուն, Կայել Վոլքերը և Քոուլ Պալմերը։

«Բրյուգեի» միակ գոլն էլ իր անվան դիմաց գրանցեց Հանս Վանակենը։

Այս հաղթանակից հետո «Մանչեսթեր Սիթին» վաստակեց 6 միավոր և ժամանակավորապես գլխավորեց A խումբը։

«Բրյուգեն» մնաց 4 միավորով և նահանջեց 3-րդ հորիզոնական։

Այս խմբում կկայանա ևս մեկ հանդիպում.

ՊՍԺ – «Լայպցիգ»

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023