Սիթին խոշոր հաշվով հաղթեց Էվերտոնին` վերադառնալով 2-րդ հորիզոնական🎥

Սիթին խոշոր հաշվով հաղթեց Էվերտոնին` վերադառնալով 2-րդ հորիզոնական🎥

21/11/2021 - 20:06

Անգլիական Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի շրջանակում «Մանչեսթեր Սիթին» «Էթիհադ» մարզադաշտում մրցեց «Էվերտոնի» դեմ։

Հանդիպման մեծ մասում Պեպ Գվարդիոլայի սաներն ունեին տոտալ առավելություն և հաղթեցին 3:0 հաշվով։

«Քաղաքաբնակների» կազմից մեկական անգամ աչքի ընկան Ռահիմ Սթերլինգը, Ռոդրին և Բերնարդու Սիլվան։

Այս հաղթանակից հետո մանկունյական ակումբը վաստակեց 26 միավոր և վերադարձավ 2-րդ հորիզոնական` առաջատար «Չելսիին» զիջելով 3 միավոր։

«Էվերտոնը», 15 միավորով, 11-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023