Սերխիո Ռամոսը պայմանագիր է համաձայնեցրել իր  հաջորդ հավանական նոր ակումբի

Սերխիո Ռամոսը պայմանագիր է համաձայնեցրել իր հաջորդ հավանական նոր ակումբի

25/08/2023 - 11:41

Իսպանացի լեգենդար պաշտպան Սերխիո Ռամոսն, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի թուրքական «Գալաթասարայի» կազմում։

Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան, 37-ամյա պաշտպանը «1+1» ձևաչափով պայմանագիր է համաձայնեցրել ստամբուլյան ակումբի հետ։

Ակնկալվում է, որ Ռամոսը նոր ակումբի կազմում կվասատկի տարեկան 10 մլն եվրո աշխատավարձ։

Նշվում է, որ կողմերը շատ մոտ են վերջնական համաձայնության հասնելուն։

Սկիրան հաստատում է նաև, որ իսպանացի ֆուտբոլիստն առաջարկներ է ստացել նաև Սաուդյան Արաբիան և ամերիկյան ՄԼՍ-ը ներկայացնող ակումբներից, սակայն մտադիր է ընդունել «Գալաթասարայի» առաջարկը։

Հավելենք, որ Ռամոսի վերջին ակումբը ՊՍԺ-ն էր, որի կազմում հանդես էր գալիս 2021-2023 թթ.` անցկացրած 58 խաղում դառնալով 6 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։

Սերխիո Ռամոսն առավել հայտնի է «Ռեալ Մադրիդում» ունեցած մրցելույթներով, որի գույները պաշտպանել է 2005-2021 թթ.` անցկացրած 671 խաղում դառնալով 101 գոլի և 40 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023