Սելթիկը նվաճած տիտղոսներով հավասարվել է Ռեյնջերսին 🎥

Սելթիկը նվաճած տիտղոսներով հավասարվել է Ռեյնջերսին 🎥

26/05/2024 - 15:06

Շոտլանդիայի գավաթի խաղարկության եզրափակիչում «Սելթիկը» Գլազգոյի գլխավոր դերբիում 1:0 հաշվով հաղթեց «Ռեյնջերսին»։

Բրենդան Ռոջերսի թիմին 90-րդ րոպեին հաղթանակ է պարգևել իռլանդացի հարձակցող Ադամ Այդան։

«Կելտերը» պատմության մեջ 42-րդ անգամ են դարձել երկրի գավաթակիր և այդ ցուցանիշով շարունակում են ռեկորդակիր մնալ։ «Ռեյնջերսը» պատվավոր մրցանակը հաղթել է 34 անգամ։

«Սելթիկն» այս հաղթանակի շնորհիվ տիտղոսների քանակով հավասարվել է «Ռեյնջերսին»։ Երկու ակումբներն էլ նվաճել են 118 տիտղոս։

Բացի 42 գավաթից, «Սելթիկը» 54 անգամ դարձել է Շոտլանդիայի չեմպիոն, 21 անգամ հաղթել է երկրի Լիգայի գավաթը, մեկ անգամ էլ` Եվրոպական չեմպիոնների գավաթը (Խմբ.` ներկայիս Չեմպիոնների լիգան

«Ռեյնջերսը» 34 գավաթների հետ ակումբի թանգարանում ունի նաև Շոտլանդիայի 55 չեմպիոնություն, 28 Լիգայի գավաթ և 1 Գավաթակիրների գավաթ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023