Սելարայանը հերթական գոլն է խփել` օգնելով Կալամբուսին հաղթանակ տոնել🎥

Սելարայանը հերթական գոլն է խփել` օգնելով Կալամբուսին հաղթանակ տոնել🎥

09/04/2023 - 12:44

ՄԼՍ-ի կանոնավոր առաջնության 7-րդ խաղում «Կալամբուս Քրյուն» հյուրընկալվելիս 2:0 հաշվով հաղթեց «ԴիՍի Յունայթեդին»։

Հյուրերի կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Լուկաս Սելարայանը, ով 39-րդ րոպեին դիպուկ իրացեց 11-մետրանոցն ու բացեց հաշիվը։

Նշենք, որ 30-ամյա ֆուտբոլիստը ՄԼՍ-ի ընթացիկ խաղարկությունում անցկացրած 6 խաղում դարձել է 4 գոլի հեղինակ։

Այս հաղթանակից հետո «Կալամբուսը» վաստակեց 13 միավոր և ՄԼՍ-ի Արևելյան գոտում զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը։

«ԴիՍի Յունայթեդը» նույն գոտում, 5 միավորով, 13-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023