Սարգիս Ադամյանի գոլային փոխանցումը Բայերի դեմ խաղում 🎥

Սարգիս Ադամյանի գոլային փոխանցումը Բայերի դեմ խաղում 🎥

10/11/2022 - 10:44

Գերմանական Բունդեսլիգայի 14-րդ տուրում «Քյոլնը» սեփական հարկի տակ 1:2 հաշվով զիջեց «Բայեր Լևերկուզենին»։

«Այծերի» կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Սարգիս Ադամյանը, ով 30-րդ րոպեին գոլային փոխանցում կատարեց Բենո Շիմիթցին։

Վերջինս էլ ընթացքից կատարած հարվածով բավական տպավորիչ գոլի հեղինակ դարձավ։

Հավելենք, որ Ադամյանն ընթացիկ մրցաշրջանում «Քյոլնի» կազմում անցկացրած 23 խաղում դարձել է 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023