Սաութգեյթը շարունակում է տանջել իր սաներին ու երկրպագուներին

Սաութգեյթը շարունակում է տանջել իր սաներին ու երկրպագուներին

19/06/2021 - 16:26

Եվրո-2020-ի` հունիսի 18-ի խաղային վերջին հանդիպման շրջանակում Անգլիայի հավաքականը Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում չկարողացավ կոտրել Շոտլանդիայի ընտրանու դիմադրությունը. գրանցվեց 0:0 հաշիվը։

Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը նման է մի խոհարարի, ում հրավիրել են բարձրակարգ ռեստորան, տվել են ամեն ինչ, ու ասել են մի լավ տորթ թխի, իսկ նա գաթայից բացի ոչինչ չի կարողանում թխել։

Անգլիայի ազգային թիմն ունի տարբեր բարձրակարգ ֆուտբոլիստներ, որոնց ընտրությամբ կարելի է ոչ թե մեկ կամ երկու այլ ավելի շատ մարտավարություններ մշակել, բայց Սաութգեյթն ընտրել է ավելի պահպանողական մոտեցում։


Եվրոպայի առաջնության երկորդ տուրում կայայացած Անգլիա-Շոտլանդիա խաղը հերթական անգամ ապացուցեց, որ Սաութգեյթից լավ խոհարար դուրս չի գա։

Շոտլանդիայի դեմ հանդիպմանը Անգլիայի հավաքականը դուրս եկավ 4-3-3 տակտիկական դասավորությամբ, բայց, Խորվաթիայի դեմ հանդիպման համեմատ, «երեք առյուծների» մարզիչը եկու փոփոխություններ էր կատարել․ Կայել Վոլքերի և Կիրան Տրիպիեի փոխարեն մեկնարկային կազմում տեղ էին գտել Ռիս Ջեյմսն ու Լյուկ Շոուն։

Եզրային պաշտպանների փոփոխությունը հիմնականում կարող է պայմանավորված լինել այն բանով, որ Սաութգեյթը թիմին հանձնարարում է գնդակը շարժել եզրերեով և ոչ երբեք կենտրոնով, այդ առումով, հնարավոր է, Անգլիայի գլխավոր մարզիչը լավագույն տարբերակն է փնտրում։

Շոտլանդիան խաղում էր 5-2-1-2 տակտիկական դասավորությամբ, որը պաշտպանվելիս վերածվում էր 5-3-2-ի։ Պաշտպանվելիս այն նույն էր, ինչ Չեխիայի հավաքականի դեմ խաղում, պարզապես անգլիացիների դեմ խաղում Ջոն Մաքգինը շարժվում էր առաջ` ճնշում գործադրելով Դեկլան Ռայսի վրա։

Գարետ Սաութգեյթի թիմը ամեն կերպ, ամեն ձևով խուսափում է գնդակը տեղաշարժել կենտրոնով։ Նման զգուշավոր մարտավարությունը զրկում է ցուցադրել այն գեղեցիկ ֆուտբոլը, որն այս հավաքականը, միանշանակ, ընդունակ է։
Ոչ մի ֆուտբոլիստ չի շարժվում դեպի կենտրոն, քանի որ մարզիչը արգելել է փոխանցել գնդակն այնտեղ։

Սա Անգլիայի հավաքականի փոխանցումների սենսորային քարտեզ է․ ոչ մի փոխանցում մրցակցի կիսադաշտում կենտրոնով։

Այս ամենը, իհարկե, մտահոգիչ է, քանի որ այս թիմն իր կազմում ունի բազմաթիվ ֆուտբոլիստներ, ովքեր նարող են խաղալ այդ դիրքում։


Եզրային պաշտպաններ Լյուկ Շոուն և Ռիս Ջեյմսը առաջատարներ էին Շոտլանդիայի դեմ խաղում գնդակը առաջ տեղաշարժելու առումով՝ համապատասխանաբար 15 և 13։

Հետաքրքիր է նաև այն հանգամանքը, որ Հարի Քեյնը պարբերաբար նահաջում էր խորքից գրոհին մասնակից լինելու համար, բայց եթե գնդակը կենտրոնով չեն խաղարկում, նրա այդ տեղաշարժերը իմաստ չեն պարունակում։ Նման մարտավարության պայմաններում չի օգտագործվում Քեյնի լավագույն հատկանիշները։ «Տոտենհեմում» նա շատ ավելի արդյունավետ էր, երբ խաղում է ավելի խորքից։

Հանդիպման 63-րդ րոպեին Սութգեյթը Ֆիլ Ֆոդենի փոխարեն խաղադաշտ դուրս բերեց Ջեք Գրիլիշին։ Այս փոփոխությունից հետո Անգլիան վերադասավորվեց 4-2-3-1 -ի։ Այս ամենը ավելացրեց անգլիացիների տարածքային առավելությունը, բայց ավելին անել նրանց չհաջողվեց, քանի որ մարտավարության առումով Սաութգեյթը ոչինչ չփոխեց։

Անգլիայի հավաքականի այս մարտավարությունը ձախողված համարել չի կարելի, քանի որ այն կարող է նաև արդյունավետ լինել, եթե, իհարկե, անհատական վարպետության շնորհիվ նրանց հաջողվի հաղթանակներ տանել, ու քանի դեռ նրանք չեն ձախողել անգլիական մամուլը կխնայի Գարեթ Սաութգեյթին։ Մյուս կողմից էլ այս հավաքականը այնքան ներուժ և ֆուտբոլային համակարգի տարբեր ֆուտբոլիստներ ունի, որ ինքը կարող է թելադրել մրցակցին, ոչ թե զգուշանա սխալվելուց։

Կարեն Պողոսյան

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023