Սաութգեյթը խոսել է իսրայելա-պաղեստինյան հակամարտության մասին

Սաութգեյթը խոսել է իսրայելա-պաղեստինյան հակամարտության մասին

14/10/2023 - 12:22

Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութհեյթը խոսել է իսրայելա-պաղեստինյան հակամարտության մասին.

«Նախ, իմ մտքերը, իմ ցավակցությունները նրանց հետ են, ովքեր կորցրել են իրենց հարազատներին այս հարձակումների ժամանակ։

Իմ կյանքի ընթացքում սա աշխարհի ամենադժվար իրավիճակներից մեկն է: Բոլորը փորձում են որոշել, թե ինչպես լավագույնս վարվել դրա հետ՝ սկսած ձեր կազմակերպությունից (Խմբ.` խոսքը BBC-ի մասին է)։

Կարծում եմ, որ Անգլիայի ֆուտբոլային միության ներկայացուցիչները խորհրդակցել են համապատասխան գերատեսչությունների հետ՝ փորձելով պարզել, թե ինչպես լավագույնս մոտենալ այս հարցին:

Ես այս բոլոր քննարկումներին չեմ մասնակցել. խոսքը նաև Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների մասին է։

Մենք պետք է հետևողական լինենք։ Եթե ​​ես լինեի մի համայնքից, որին չաջակցեցին, կհասկանայի այս զգացումը։ Հավանաբար, ապագայում հարցեր կծագեն, թե ֆուտբոլը կամ ընդհանրապես սպորտը ինչպես են հարգանք դրսևորում և ինչպես են վերաբերվում նման բաներին։

Ինչպես ասացի, իմ բոլոր մտքերն այն անմեղ մարդկանց հետ են, ովքեր մահացել են և որոնց ընտանիքները տուժել են սարսափելի հանգամանքներում»,- Սաութգեյթի խոսքերը մերջբերում է BBC-ն։

Հավելենք, որ հոկտեմբերի 7-ին պաղեստինյան ուժերը, ՀԱՄԱՍ խմբավորման գլխավորությամբ, Գազայի հատվածից անցել են հարձակման, ինչի հետևանքով երկու կողմերն էլ տվել են հազարավոր զոհեր։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023