Սալահի ֆանտաստիկ բենեֆիսը. Եգիպտոսը ջախջախեց Ջիբութիին🎥

Սալահի ֆանտաստիկ բենեֆիսը. Եգիպտոսը ջախջախեց Ջիբութիին🎥

16/11/2023 - 22:58

ԱԱ-2026-ի Աֆրիկայի գոտու որակավորման փուլի 1-ին տուրում Եգիպտոսի հավաքականը A խմբի շրջանակում սեփական հարկի տակ մրցեց Ջիբութիի ընտրանու դեմ։

Հանդիպման ողջ ընթացքում «փարավոններն» ունեին պարզապես տոտալ առավելություն` մրցակցին ջախջախելով 6:0 հաշվով։

Հանդիպման հերոս դարձավ Մոհամեդ Սալահը` իր անվան դիմաց գրանցելով պոկեր։

Ռուի Վիտորիայի թիմից մեկական գոլ էլ խփեցին Տրեզեգեն ու Մոստաֆա Մոհամեդը։

Հավելենք, որ A խմբում, բացի Եգիպտոսից ու Ջիբութիից, ընդգրկված են նաև Եթովպիան, Սիերա Լեոնեն, Բուրկինա Ֆասոն ու Գվինեա Բիսաուն։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023