Սալահը կրկին հերոսանում է` Լիվերպուլին հաղթանակ պարգևելով Բրենթֆորդի դեմ խաղում🎥

Սալահը կրկին հերոսանում է` Լիվերպուլին հաղթանակ պարգևելով Բրենթֆորդի դեմ խաղում🎥

06/05/2023 - 22:21

Անգլիական Պրեմիեր լիգայի 35-րդ տուրում «Լիվերպուլը» սեփական հարկի տակ մրցեց «Բրենթֆորդի» դեմ։

Հանդիպման ընթացքում գրանցվեց դարպասի ընդամենը մեկ գրավում. մերսիսայդյան ակումբին հաղթանակ պարգևեց Մոհամեդ Սալահի խփած գնդակը։

Այս հաղթանակից հետո «Լիվերպուլը» վաստակեց 62 միավոր և զբաղեցնուկ է 5-րդ հորիզոնականը։

Յուրգեն Կլոպի թիմն էականորեն մոտեցել է Չեմպիոնների լիգայի ուղեգիր պարգևող 4-րդ հորիզոնականը զբաղեցնող «Մանչեսթեր Յունայթեդին», որին այժմ զիջում են ընդամենը 1 միավորով, սակայն «կարմիր սատանաները», մրցակցի համեմատ, երկու հանդիպում քիչ են անցկացրել։

«Բրենթֆորդը», 50 միավորով, 9-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023