Ռուսո․ «Բարսելոնան մի շարք ֆուտբոլիստների պարտքով է գնել»

Ռուսո․ «Բարսելոնան մի շարք ֆուտբոլիստների պարտքով է գնել»

03/01/2021 - 18:34

«Բարսելոնայի» նախագահի թեկնածու Էմիլի Ռուսոն, ով Խոսեպ Մարիա Բարտոմեուի կառավարաման ժամանակ եղել է ակումբի փոխնախագահը, Diaro Sport-ին տված հարցազրույցի ժամանակ խոսել է ակումբի ֆինանսական խնդիրների մասին։

– «Բարսելոնայի» ներկայիս վատ ֆինանսական վիճակը կարելի՞ է կապել վատ տրանսֆերային քաղաքականության հետ։

– Իհարկե։ Նեյմարի տրանսֆերից գոյացած գումարը մենք ներդրեցինք՝ երկու ֆուտբոլիստի ձեռք բերելու համար։ Խոսքը Ուսման Դեմբելեի և Ֆիլիպե Կոուտինիոյի մասին է։ Քանի որ գործնականում այդ տրանսֆերները գրեթե չաշխատեցին, մենք ստիպված էինք ձեռք բերել նաև այլ ֆուբտոլիսների, իսկ երբ արդեն գումար չունեինք, մենք որոշ ֆուտբոլիստների պարտքով ենք գնել։

– Արատավոր շրջան․․․

– Մրցանունակ են այն ակումբները, որոնք կարողանում են հաղթահարել ֆինանսական ծանր վիճակները, ակումբները, որոնք մրցանակներ են նվաճում։ Հակառակ դեպքում արդյունք չի լինի։

Ես լսում եմ տարատեսակ եղանակներ, որոնք կապված են ծախսերի կրճատման հետ, և եթե այդպես վարվենք, ապա մենք կդառնանք փոքր ակումբ, սակայն այստեղ բոլորը ցանկանում են լինել թոփ ակումբ։ Մեզ մոտ պետք է լինեն լավագույն մենեջերներն ու ֆուտբոլիստները։

Հիշեցնենք, որ «Բարսելոնայի» նախագահական ընտրությունները տեղի են ունենալու հունվարի 24-ին։

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023