Ռուսաստանը քարը քարի վրա չթողեց Կիպրոսին` գրեթե նվաճելով ԱԱ ուղեգիր🎥

Ռուսաստանը քարը քարի վրա չթողեց Կիպրոսին` գրեթե նվաճելով ԱԱ ուղեգիր🎥

12/11/2021 - 00:02

Աշխարհի 2022 թ. առաջնության որակավորման փուլի 9-րդ տուրում Ռուսաստանի հավաքականը H խմբում մրցեց Կիպրոսի ընտրանու դեմ։

Վալերի Կարպինի սաները քարը քարի վրա չթողեցին կիպրոսցիներին` ջախջախելով 6:0 հաշվով։

Ռուսների կազմից դուբլի հեղինակ դարձավ Ալեքսանդր Երոխինը, մեկական անգամ էլ աչքի ընկան Ֆյոդոր Սմոլովը, Անդրեյ Մոստովոյը, Ալեքսեյ Սուտրոմինն ու Անտոն Զաբոլոտնին։

Այս հաղթանակից հետո Ռուսաստանի հավաքականը վաստակեց 22 միավոր և գլխավորում է H խմբի մրցաշարային աղյուսակը։

Ռուսները գրեթե գրեթե ապահովել են աշխարհի առաջնության խմբային փուլի ուղեգիրը։ Վերջին տուրում Կարպինի սաները հյուրընկալվելիս կմրցեն Խորվաթիայի ընտրանու դեմ. խմբում առաջատարությունը պահելու համար նրանց բավարար կլինի նաև ոչ-ոքին։

Կիպրոսն էլ, 5 միավորով, եզրափակում է խումբը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023