Պաշտոնական․ Ռոջեր Իբանյեսը երկարաձգեց պայմանագիրը Ռոմայի հետ

Պաշտոնական․ Ռոջեր Իբանյեսը երկարաձգեց պայմանագիրը Ռոմայի հետ

04/03/2021 - 21:23

Ինչպես տեղեկացնում է «Ռոմայի» պաշտոնական կայքը, թիմի կենտրոնական պաշտպան Ռոջեր Իբանյեսը երկարաձգել է պայմանագիրը մայրաքաղաքային ակումբի հետ։

Կողմերի միջև նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը։

Բրազիլացին «գայլերի» ճամբար է տեղափոխվել «Ատալանտայից» 2020 թվականի հունվարի 27-ին և մինչ այս պահը թիմի կազմում մասնակցել է 36 հանդիպման, դարձել 1 գոլի հեղինակ։

Transfermarkt-ի գնահատմամբ՝ 22-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքն այս պահին գնահատվում է 20 մլն եվրո։

Հ․Գ․ Միացեք մեր Telegram-ի ալիքին -> https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023