Կուման․ «Բարսան պետք է հաղթի բոլոր խաղերում․ հպարտանում եմ ակումբով»

Կուման․ «Բարսան պետք է հաղթի բոլոր խաղերում․ հպարտանում եմ ակումբով»

27/02/2021 - 23:14

Իսպանական Լա լիգայի 25-րդ տուրի «Սևիլիայի» դեմ արտագնա խաղում հաղթանակից հետո Ռոնալդ Կումանը (0:2) խոսել է իր թիմի ցուցադրած խաղի մասին․

«Մենք ձգտում էին մեծ ճնշում գործադերլ մրցակցի վրա, բայց «Սևիլիային» չեզոքացնելու հարցում 3 կենտրոնական պաշտպաններով և առաջ քաշված եզրայիններով խաղը բավական հեշտացրեծ մեր գործը, ինչն այս խաղի առանցքային մասն էր։

«Բարսան» փորձում էր ռիսկային գործել՝ առանց գնդակի ճնշում գործադերլով մրցակցի վրա և փորձելով պայքարել մեկը մեկի դիմաց։ Մեր խաղն առանց գնդակի ևս առանցքային նշանակություն ունեցավ հաղթանակի հարցում, իսկ գնդակով մենք բավական լավ ու հանգիստ գործեցինք։

Այսօր մենք ցույց տվեցինք, որ դեռևս ողջ ենք, ինչը շատ կարևոր է։ Հպարտանում եմ ակումբով, հատկապես՝ տղաների ֆիզիկական բարձր պատրաստվածությամբ։ Մրցակցի ֆուտբոլիստները ֆիզիկապես լավ են պատրաստված, և ես ուրախ եմ, որ մեզ հաջողվեց նրանց հետ հավասար պայքար մղել։

Մենք, իհարկե, հավատում ենք մեր հաղթանակին (խմբ․՝ խոսքը comeback-ի մասին է Իսպանիայի գավաթի կիսաեզրափակչի շրջանակում «Սևիլիայից» կրած 0։2 հաշվով պարտությունից հետո)։ Այսօր մենք ողջ հանդիպման ընթացքում դիմակայեցինք մրցակցին, սակայն եթե չորեքշաբթի օրը մեզ կրկին հաջողվի լավ ֆուտբոլ ցուցադրել, ապա հնարավորություն կլինի կրկին հաղթել մրցակցին։

«Բարսան» պետք է հաղթի բոլոր խաղերում։ Այսօրվա 3 միավորները շատ կարևոր էին մեզ համար։ Մենք պետք է ձգտենք շարունակել պայքարը բոլոր մրցաշարերում»,- հոլանդացի մարզչի խոսքերն է մեջբերում Marca-ն։

Հիշեցնենք, որ Իսպանիայի գավաթի կիսաեզրափակչի պատասխան հանդիպման շրջանակում մարտի 3-ին «Բարսելոնան» սեփական հարկի տակ կընդունի «Սևիլիային»։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանկով ուղիղ կեսգիշերին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023