Ռոնալդո․ «Ես չէի խաղա մինչև 40 տարեկան․ նա եզակի ֆուտբոլիստ է»

Ռոնալդո․ «Ես չէի խաղա մինչև 40 տարեկան․ նա եզակի ֆուտբոլիստ է»

17/01/2021 - 00:40

Ինչպես տեղեկանում ենք Football Italia-ի էջերից, «Բարսելոնայի», «Ռեալի», «Միլանի» և «Ինտերի» նախկին հարձակվող Ռոնալդոն խոսել է «Ինտերի» և «Յուվենտուսի» միջև կայանալիք հանդիպման, ինչպես նաև՝ «Միլանի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչի մասին․

«Այդ խաղը չի որոշի սկուդետոյի ճակատագիրը։ Հաղթանակը լավ կլինի յուրաքայչյուրի համար ինքնավստահության տեսանկյունից, սակայն «Միլանի» պարտության դեպքում, դուրս չի գցի վերջինիս չեմպիոնական մրցավազքից։

«Յուվենտուսն» ու «Ինտերը» զարմացնում են ինձ․ նրանք բարձր որակի հարձակողական ֆուտբոլ են ցուցաբերում։

Իբրահիմովիչը միշտ էլ ասել է, որ ինձ իր կուռքն է համարում։ Նա եզակի ֆուտբոլիստ է, սակայն ես չէի խաղա մինչև 40 տարեկան, եթե անգամ վնասվածքներ չունենայի»,- ասել է բրազիլացին։

«Ինտեր»-«Յուվենտուս» խաղը կկայանա Ա սերիայի 18-րդ տուրի շրջանակում՝ հունվարի 17-ին՝ Երևանի ժամանակով ժամը 23-45-ին։ Միլանյան ակումբը, վաստակած 37 միավորով, մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականում է, իսկ «Յուվենտուսը» չորրորդն է՝ 33 միավորով։

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023