Ռոնալդուն տուգանայինից խփած գոլերի քանակով հավասարվեց Մեսսիին

Ռոնալդուն տուգանայինից խփած գոլերի քանակով հավասարվեց Մեսսիին

17/04/2022 - 14:12

Անգլիական Պրեմիեր լիգայի 33-րդ տուրի շրջանակում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ 3:2 հաշվով հաղթեց «Նորվիչին»։

Մանկունյական ակումբի կազմից փայլուն հանդիպում անցկացրեց Կրիշտիանու Ռոնալդուն, ով դարձավ հեթ-տրիկի հեղինակ։

Պորտուգալացի հարձակվողը 76-րդ րոպեին տուգանայինից կատարած հարվածով դարձավ գեղեցիկ գոլի հեղինակ ու հաղթանակ պարգևեց իր թիմին։

Ինչպես տեղեկացնում է OptaJoe-ն, տուգանայինից կատարած ուղիղ հարվածով խփած գոլերի քանակով 37-ամյա ֆուտբոլիստը հավասարվել է ՊՍԺ-ի հարձակվող Լեո Մեսսիին։

Երկու ֆուտբոլիստները տուգանայինից կատարած հարվածից հետո դարձել են 58-ական գոլի հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023