Ռոնալդուն կրկնեց Ալի Դաեիի ցուցանիշը

Ռոնալդուն կրկնեց Ալի Դաեիի ցուցանիշը

13/10/2021 - 10:37

Աշխարհի 2022 թ. առաջնության որակավորման փուլի 8-րդ տուրի շրջանակում Պորտուգալիայի հավաքանը սեփական հարկի տակ 5:0 հաշվով ջախջախեց Լյուքսեմբուրգին։

Այդ խաղում պորտուգալացիների կազմից հեթ-տրիկի հեղինակ դարձավ Կրիշտիանու Ռոնալդուն։

Ինչպես տեղեկացնում է Gracenote Live-ը, Ռոնալդուն աշխարհի առաջնությունների որակավորման փուլերի շրջանակում խփած գոլերի քանակը հասցրեց 36-ի։

Դրա շնորհիվ Ռոնալդուն աշխարհի առաջնությունների որակավորման փուլերի պատմության լավագույն ռմբարկուների շրջանակում հավասարվել է Իրանի հավաքականի նախկին հարձակվող Ալի Դաեիի ցուցանիշին։ Այժմ նրանք կիսում են 2-3-րդ հորիզոնականները։

Լավագույն ռմբարկուն Կարլոս Ռուիսն է (Գվատենալա), ում ակտիվում կա 39 գոլ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023