Ռոնալդուն գործի մեջ է. Պորտուգալիան գեղեցիկ comeback արեց Իռլանդիայի դեմ խաղում🎥

Ռոնալդուն գործի մեջ է. Պորտուգալիան գեղեցիկ comeback արեց Իռլանդիայի դեմ խաղում🎥

02/09/2021 - 00:51

2022 թ. Քաթարում կայանալիք աշխարհի առաջնության որակավորման 4-րդ տուրում Պորտուգալիայի հավաքականը A խմբի շրաջանակում սեփական հարկի տակ մրցեց Իռլանդիայի ընտրանու դեմ։

Առաջ ընկնելով` նշենք, հանդիպումը բավական հետաքրքիր ու դրամատիկ ավարտ ունեցավ։

Խաղի հաշիվը բացեցին իռլանդաիցիները. 45-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո աչքի ընկավ Ջոն Էգանը։

Երկրորդ խաղակեսում Ֆերնանդու Սանթուշի սաներն ունեին հսկայական առավելություն, սակայն միայն 89-րդ րոպեին կարողացան խփել պատասխան գնդակը, որն իր անվան դիմաց գրանցեց Կրիշտիանու Ռոնալդուն։

Երբ թվում էր` այս խաղում այլևս գոլ չի գրացվի, 90+6-րդ րոպեին Ռոնալդուն կրկին գործի անցավ և հաղթանակ պարգևեց իր հավաքականին։

Հատկանշական է, որ նույն Ռոնալդուն 15-րդ րոպեին էլ վրիպել էր 11-մետրանոցից։

Այս խմբի մյուս խաղում էլ Լյուքսեմբուրգի հավաքականը 2:1 հաշվով հաղթեց Ադրբեջանին, ինչից հետո մրցաշարային աղյուսակն ստացավ հետևյալ տեսքը.

A խումբ

  1. Պորտուգալիս – 10 միավոր
  2. Սերբիա – 7 միավոր
  3. Լյուքսեմբուրգ – 6 միավոր
  4. Իռլանդիա – 0 միավոր
  5. Ադրբեջան – 0 միավոր

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023