Ռոնալդուն` Ալ Հիլալի երկրպագուներին. «Այստեղ ես եմ, ոչ թե Մեսսին» 🎥

Ռոնալդուն` Ալ Հիլալի երկրպագուներին. «Այստեղ ես եմ, ոչ թե Մեսսին» 🎥

09/02/2024 - 12:09

Riyadh Season Cup ընկերական մրցաշարի շրջանակում «Ալ Նասրը» 0:2 հաշվով պարտվեց «Ալ Հիլալին»։

«Ալ Նասրի» կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Կրիշտիանու Ռոնալդուն, ով մրցակցի երկրպագուների պատճառով հայտնվել է անախորժ իրավիճակում։

Բանն այն է, որ «Ալ Հիլալի» երկրպագուները, փորձելով սադրել 39-ամյա ֆուտբոլիստին, սկսել են վանկարկել Լեո Մեսսիի անունը։

Պորտուգալացի հարձակվողը դրվագներից մեկում բավական բուռն է արձագանքել «Ալ Հիլալի» երկրպագուների վանկարկումներին, ովքեր նրա` գնդակին յուրաքանչյուր հպումի ժամանակ բացականչում էին Մեսսիի անունը։

Sports Illustrated-ը տեսանյութ է հրապարակել և հայտնել, որ Ռոնալդուն այդ դրվագում «Ալ Հիլալի» երկրպագուներին ասել է` «Այստեղ ես եմ, ոչ թե Մեսսին»։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023