Ռոմարիո. «Ֆուտբոլի պատմության մեջ միայն երկու խաղացող է ինձնից լավը եղել»

Ռոմարիո. «Ֆուտբոլի պատմության մեջ միայն երկու խաղացող է ինձնից լավը եղել»

05/02/2024 - 11:23

Բրազիլացի լեգենդար նախկին հարձակվող Ռոմարիոն կարծում է, որ ֆուտբոլի պատմության մեջ միայն երկու խաղացող է իրենից լավը եղել.

«Ըստ իս` ֆուտբոլի պատմության մեջ միայն երկու ֆուտբոլիստ է ինձնից լավը եղել` Պելեն և Մարադոնան»,- Ռոմարիոյի խոսքը մեջբերում է Barca Universal-ը։

Հավելենք, որ Ռոմարիոն կարիերայի մեծ մասն անցկացրել է բրազիլական ակումբների կազմում։

Եվրոպական ակումբներից նա պաշտպանել է ՊՍՎ-ի (1988-93 թթ., 144 հանդիպում, 128 գոլ), «Բարսելոնայի» (1993-95 թթ., 65 հանդիպում, 39 գոլ) և «Վալենսիայի» (1997-99 թթ., 12 հանդիպում, 6 գոլ) գույները։

Ըստ տարբեր աղբյուրների` Ռոմարիոն ակումբային մակարդակով անցկացրել է 993 հանդիպում և խփել 827 գոլ։

Ռոմարիոն նաև 55 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ է դարձել Բրազիլիայի հավաքականի կազմում անցկացրած 71 խաղում։

Ռոմարիոն 1994 թ. «պենտակամպիոնների» կազմում դարձել է աշխարհի չեմպիոն` ճանաչվելով մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ։

Ռոմարիոն նաև երկու անգամ` 1989 և 1997 թթ. դարձել է Կոպա Ամերիկայի հաղթող։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023