Ռոման խզել է պայմանագիրը Nike-ի հետ․ ակումբը շուտով նոր տեխնիկական հովանավոր կունենա

Ռոման խզել է պայմանագիրը Nike-ի հետ․ ակումբը շուտով նոր տեխնիկական հովանավոր կունենա

26/12/2020 - 10:26

Ինչպես հայտնում է Corriere dello Sport պարբերականը, «Ռոման» խզել է խայմանագիրը Nike-ի հետ, որը նախատեսված էր մինչև 2024 թվականը։ Համաձայն պայմանագրի ակումբը պետք է ստանար յուրաքանչյուր մրցաշրջանի համար 4 միլիոն եվրո։

Պայմանագիրը նախատեսել էր տուգանքներ հռոմեական ակումբի նկատմամբ այն դեպքում, եթե վերջինս չկարողանա հանդես գալ Չեմպիոնների լիգայում։ Ինչպես հայտնի է, արդեն երկու մրցաշրջան «գայլերը» խաղում են Եվրոպա լիգայում։

Ակումբը մտադիր է նոր տեխնիկական հովանավոր ունենալ և արդեն բանակցություններ է վարում ամերիկյան New Balance ընկերության հետ, որը պատրաստ է տարեկան վճարել նույնքան գումար, որքան Nike-ը՝ 4 միլիոն եվրո։ Բացի այդ «Ռոման» կստանա նաև տոկոսներ համազգեստի վաճառքից։

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023