Ռոլան Գարոս. Էլինա Ավանեսյանը հաղթեց աշխարհի  12-րդ ռակետին

Ռոլան Գարոս. Էլինա Ավանեսյանը հաղթեց աշխարհի 12-րդ ռակետին

29/05/2023 - 20:02

Մայիսի 28-ին Փարիզում մեկնարկել և ընթանում է թենիսի Մեծ սաղավարտի Ֆրանսիայի բաց առաջնությունը` Ռոլան Գարոսը։

Մրցաշարին մասնակցում է նաև Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը, ով առաջին փուլում, 6:3, 2:6, 6:4 հաշվով, հաղթեց Բելինդա Բենչիչին (Շվեյցարիա), ով WTA դասակարգման աղյուսակում զբաղեցնում է 12-րդ հորիզոնականը։

Բենչիչը նաև սպորտաձևի օլիմպիական գործող չեմպիոնն է, ով ոսկե մեդալ է նվաճել Տոկիոյում կայացած խաղերում։

Էլինա Ավանեսյանը դուրս եկավ մրցաշարի եկրորդ փուլ, որի շրջանակում մրցելու է WTA դասակարգման աղյուսակի 124-րդ ռակետ Լեոլիա Ժանժանի (Ֆրանսիա) դեմ։

Նշենք, որ Ավանեսյանն, ի սկզբանե, չպետք է մասնակցեր Ռոլան Գարոսի հիմնական փուլին, քանի որ որակավորման վերջին փուլում 7:5, 4:6, 6:7 (7:10) հաշվով պարտվել էր ԱՄՆ-ը ներկայացնող Կարլա Դեյին։

Այդուհանդերձ, հետագայում մրցաշարի հիմնական փուլի մասնակիցներից մեկը հրաժարվեց հետագա պայքարից, ինչից հետո Էլինա Ավանեսյանն ստացավ «լաքի լուզերի» կարգավիճակ։

Հավելենք, որ Էլինա Ավանեսյանը 20 տարեկան է և ներկա պահին աշխարհի 134-րդ ռակետն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023