Ռոդրին՝ Ինտերը դարպասը խփած գոլի մասին. «5 հազար անգամ դիտել եմ տարբեր լեզուներով»

Ռոդրին՝ Ինտերը դարպասը խփած գոլի մասին. «5 հազար անգամ դիտել եմ տարբեր լեզուներով»

31/07/2023 - 22:41

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին խոսել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչում «Ինտերի» դարպասը խփած գոլի մասին.

«5 հազար անգամ դիտել եմ տարբեր լեզուներով: Բոլոր երկների բոլոր լեզուներով՝ անգլերենով, իսպաներենով, իտալերենով, գերմաներենով և այլն:

Կարծում եմ՝ դա անհավանական յուրահատուկ բան է: Նման պահերի վայելումը ֆուտբոլի մի մասն է, հատկապես, երբ դու հենակետային կիսապաշտպան ես և չես մտածում, որ կարող ես նման խաղում վճռորոշ դեր ունենալ: Հիանալի պահ էր:

Այժմ, նույնիսկ, երբ արձակուրդում եմ, երկրպագուները երգեր են կատարում իմ մասին: Այդ տեսանկյունից իմ կյանքը փոխվել է»,- իսպանացի ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է  Manchester Evening News-ը:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի 2022/23 խաղարկության եզրափակիչում «Մանչեսթեր Սիթին» 1:0 հաշվով հաղթեց «Ինտերին», իսկ հանդիպման միակ գոլը խփեց հենց Ռոդրին:

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023