Ռոբերտո Մանչինչն հորդորում է հետաձգվել Եվրո-2020-ը

Ռոբերտո Մանչինչն հորդորում է հետաձգվել Եվրո-2020-ը

15/03/2020 - 23:08

Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին նշել է, որ Եվրո 2020-ը պետք է հետաձգվել կորոնավիրուսի վտանգի պատճառով, քանի որ մարդկանց կյանքն ավելի կարևոր է․

«Մենք խաղացողներին պետք է թողնենք տանը։ Նրանք պրոֆեսիոնալ են և գիտեն ինչ պետք է անեն։ Երբ առաջնությունը վերսկսվի, նրանք կունենա 10 օրից ավել, որպեսզի կանոնավոր մարզվեն։

Պետք է սպասել մինչև երեքշաբթի, երբ ՈՒԵՖԱ-ն Եվրո-2020-ի վերաբերյալ որևէ որոշում կկայացնի։ Այն խնդիրները, որոնք վերջին 15 օրերին ի հայտ են եկել Իտալիայում, տեսանելի են նաև եվրոպական մյուս երկրներում։

Ոչ ոք չգիտի, թե այս ամենն ինչով կավարտվի, սակայն, անկասկած Եվրո-2020-ից ավելի կարևոր հարցեր կան։

Եթե որոշվի, որ առաջնությունը հետաձգվում է, ապա հնարավոր է խաղալ նաև մեկ տարի հետո։ Գլխավորը մարդկանց առողջությունն է։ Եթե ցանկանում ենք վերադառնալ մարզադաշտ և վայելել ֆուտբոլը, ապա այժմ պետք է մեզնից կախված ամեն ինչ անենք։ Տեսնել, թե ինչպես մարդիկ պահանում, դա շատ դաժան է։

Ինչ վերաբերվում է հավաքականի կազմին, ապա իմ տրամադրության տակ կա պատրաստի կազմ։ Կան մի շարք «վիճելի և կասկածելի» անուններ, որոնց հարցով պետք է վերջին օրերին որոշում կայացնեմ։ Եթե առաջնությունը հետաձգվի մեկ տարով, բնականաբար կլինեն փոփոխություններ»,- Մանչինիի խոսքերը մեջբերում է Rai Sport-ը։

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023