Ռիվալդո․ «Բարսելոնան սխալ գործեց՝ չվաճառելով Մեսսիին»

Ռիվալդո․ «Բարսելոնան սխալ գործեց՝ չվաճառելով Մեսսիին»

29/01/2021 - 23:25

«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Ռիվալդոն իր կարծիքն է հայտնել՝ կապված կատալոնական ակումբի ներկայիս իրավիճակի հետ։

Ֆինանսական խնդիրները կարող են պատճառ հանդիսանալ՝ Ֆիլիպե Կոուտինիոյի հեռանալու համար։

Մինչև կորոնավիրուսային ճգնաժամը «Բարսելոնայի» ֆինանսական վիճակն այնքան էլ լավ չէր, իսկ համաճարակի պայմաններում այն էլ ավելի վատթարացավ։

Այժմ արդեն անխուսափլի թվացող Լեո Մեսսիի վաճառքից բացի ակումբը ստիպված կլինի վաճառել մի շարք այլ կարևոր ֆուտբոլիստների, որպեսզի գումար վաստակի։

Ավելի վաղ ես ասել էի, որ «Բարսելոնան» սխալ գործեց՝ չվաճառելով Մեսսիին, քանի դեռ պայմանագիրը թույլ էր տալիս, ինչպես դա արեց «Ռեալը»՝ գրեթե 100 մլն եվրոյի դիմաց վաճառելով Կրիշտիանու Ռոնալդուին «Յուվենտուսին»։

Ցավալի է տեսնել, թե ինչպես է թանկարժեք և տաղանդավոր ֆուտբոլիստը հեռանում ակումբից, այն էլ այսպիսի ֆինանսական դժվարությունների պայմաններում։

Դատելով հնարավոր տրանսֆերների մասին՝ կարծում եմ՝ Կոուտինիոն շուտով կլքի ակումբը։ Նրանով հետաքրքրված են անգլիական մի շարք ակումբներ։

«Բարսան» կարող է նրա վաճառքից մեծ գումարներ վաստակել և տնտեսել գումարներ, օրինակ, Գրիզմանին և Դեմբելեին թիմում պահելու համար։

Ֆիլիպեն չկարողացավ իրեն լավագույնս դրսևորել «Բարսելոնայում»․ նրա լավագույն տարիները անգլիական Պրեմիեր լիգայում էին»,- գրել է Ռիվալդոն Betfair-ում։

Հիշեցնենք, որ Ռիվալդոն կատալոնական ակումբի կազմում հանդես է եկել 1997 – 2002 թվականներին, մասնակցել է 235 հանդիպման՝ դառնալով 129 գոլի և 41 գոլայի փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ Միացեք մեր Telegram-ի ալիքին -> https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023